Դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հակակոռոպցիոն դատարանն այսօր՝ օգոստոսի 12-ին, քննում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը:

 


Դատարանի բակում են հավաքվել Աշոտյանի համակիրներ, քաղաքական գործիչներ:

Հիշեցնենք, որ Աշոտյանին իրավապահները ձերբակալել են հունիսի 15-ին:

Նա մեղադրվում է վատնման, կազմակերպման և խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ:

Ըստ ՔԿ-ի՝ դա արտահայտվել է նրանով, որ Աշոտյանը փորձել է վկաների և մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը:

Նշենք, որ քրեական գործն առնչվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին:

News.am