Վթարի հետևանքով մահացած ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից

Երևան–Գյումրի ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։

NEWS.am–ին Համշեն տուրից հաստատեցին, որ իրենց տուրիստական խումբն է եղել։ Այլ մանրամասներ այս պահին չի հաղորդվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում այս գիշեր ժամը 00։27-ի սահմանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետևանքով 11 անձ մահացել է, ևս 6–ը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։