2023-08-14 15:36
Լրատվական գործակալություններ
ԱՀ ՊԲ․ Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար
Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ պաշտպանության բանակը:
Ըստ ՊԲ-ի՝ այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ, Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար:
News.am