2023-08-14 16:45
Լրատվական գործակալություններ
ՀՀ դեսպանն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր քննարկել են Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կողմերը հայտնել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020-2022 թթ. պայմանավորվածությունների անշեղ պահպանման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի արդիական հարցերին, այդ թվում` բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության առաջմղումը և տնտեսական կապերի ամրապնդումը:
Sputnik Արմենիա