Ստոկհոլմում կրկին Ղուրան են այրել. ձերբակալված կա

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնում կրկին Ղուրան են այրել։ Ակցիայի կազմակերպիչները միգրանտներ Սալվան Մոմիկան և Սալվան Նաջեմն են։ Տեղեկությունը հայտնում է «Aftonbladet» թերթը:

Ակցիայի ժամանակ մեկ մարդ է ձերբակալվել։

Ոստիկանության տվյալներով՝ անհայտ անձը փորձել է խափանել ցույցը։ Պարբերականը նշում է, որ տղամարդը վազելով մոտեցել է միգրանտներին և նրանց մեղադրել ահաբեկչության մեջ։

Անցյալ շաբաթ ոստիկանության ազգային օպերատիվ բաժնի ահաբեկչության դեմ պայքարի բաժնի ղեկավար Մագնուս Շյոբերգը հայտարարել էր, որ Շվեդիան Դանիայի և Նիդեռլանդների հետ դարձել է ահաբեկչական խմբավորումների թիրախ Ղուրանի հրկիզման ակցիաներից հետո:

Հիշեցնենք` վերջին շրջանում Ղուրանի պղծման և այրման ակցիաներ են անցկացվել Շվեդիայում և Դանիայում: Իսլամական համագործակցության կազմակերպությունը խստորեն դատապարտել է նման գործողությունները:

Sputnik Արմենիա