Թուրքիայի ԱԳՆ-ը դիմել է Հայաստանի իշխանություններին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի հետ կապված զարգացումների համատեքստում։

Թուրքական IHA-ի փոխանցմամբ Թուրքիայի ԱԳՆ-ը կոչ է արել Հայաստանին հետ կանգնել սադրիչ քայլերից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղի հայ բնակչության կարիքների համար աջակցել օգտագործելու Աղդամ-Ստեփանակերտ և այլ ճանապարհներ, աջակցել Ղարաբաղի հայերին Ադրբեջանին ինտեգրելու ջանքերը։

Թուրքիայի ԱԳՆ-ը նաև պնդել է, թե աշխարհում անհիմն մեղադրում են Ադրբեջանին Լաչինի միջանցքի հարցում, շեշտելով թե Լաչինը Ադրբեջանի տարածքն և այ։ Ինչպես կուզի կօգտագործի։

News.am