Պուտին․ Արևմուտքը փորձում է Ուկրաինայի հակամարտության մեջ այլ երկրների ներքաշել

Օգոստոսի 15-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է ուկրաինական հակամարտությունն էլ ավելի բորբոքելու՝ Արևմուտքի փորձերի մասին։

Պուտինի խոսքով՝ արևմտյան երկրները կրակի վրա յուղ լցնելու քաղաքականություն են վարում, ինչն ակնհայտ է Ուկրաինայի օրինակով։ Օտարերկրյա կուրատորները միլիարդավոր ԱՄՆ դոլարներ են լցնում Կիևի իշխանությունների նեոնացիստական ​​ռեժիմին, Ուկրաինայի զինված ուժերին մատակարարում են տեխնիկա, զենք և զինամթերք, նրանց մոտ ուղարկում են իրենց վարձկաններին, հայտնում է KP.RU-ն։

Նշենք, որ նախօրեին՝ օգոստոսի 14-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթի մասին։

Известия-ի փոխանցմամբ՝ Պուտինը հավելել է, որ մի շարք պետություններ փորձում են նեոգաղութատիրության շրջանակներում թունավորել ժողովուրդներին, հակամարտություններ առաջացնել և ստիպել երկրներին ենթարկվել վասալացման։

News.am