2023-08-16 13:32
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանական ԶՈւ-ն Արցախում կրակել է հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ
Ադրբեջանական ԶՈւ–ն Արցախում կրակել է հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԳՆ–ն։
«Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն»,–ասված է հաղորդագրության մեջ:
Բարեբախտաբար, քաղաքացուն հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։ Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Sputnik Արմենիա