ՀՀ ՊՆ․ ՀՀ ԶՈւ-ն դիվերսիոն ներթափանցման փորձ չի կատարել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է:

Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:

Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները:

Հավելենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հայ զինվորականը ձերբակալվել է։

Sputnik Արմենիա