2023-08-16 17:45
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հայ գերեվարված զինծառայողի անունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հայ գերեվարված զինծառայողի անունը։ Ադրբեջանի ՊՆ վարկածով նա Գագիկ Աշոտի Ոսկանյանն է (1983թ. ծնված)։
«Կալանավորման պահին նրա մոտ հայտնաբերվել են մեկ ՌՊԿ հրանոթ, զինամթերքներ և ռազմական հանդերձանք։ Նախնական ցուցմունքներում Գ.Ոսկանյանը խոստովանել է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Վիրավոր հայ դիվերսանտին ադրբեջանական զինվորական բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել»,- տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշենք, որ Հայաստանի ՊՆ-ն առաժմ չի տեղեկացրել գերի ընկած զինծառայողի անվան մասին։
News.am