Լիտվան փակել է Բելառուսի հետ սահմանին գտնվող երկու անցակետ
Լիտվան փակել է Բելառուսի հետ սահմանին գտնվող երկու անցակետ։ Մինսկը դա անվանել է ոչ բարեկամական քայլ: Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել օգոստոսի 18-ից ժամանակավորապես փակել Բելառուսի հետ սահմանին գտնվող Շումսկ և Տվերչ անցակետերը: Միջոցառումներն ուղղված են աշխարհաքաղաքական իրավիճակին և ազգային անվտանգության սպառնալիքին համարժեք արձագանքմանը։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտայտեն։
Բելառուսի հետ սահմանին երկու անցակետերի փակման մասին Լիտվայի որոշումը հերթական ոչ կառուցողական և ոչ բարեկամական քայլն է։ «ՏԱՍՍ»-ին հայտնել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիկովսկին: Նրա խոսքով ՝ Լիտվան միտումնավոր արհեստական խոչընդոտներ է ստեղծում սահմանին՝ ի շահ քաղաքական հավակնությունների։
News.am