Ղազարյան․ Անթույլատրելի է Լաչինի միջանցքի և այլ հաղորդակցությունների միջև հավասարության նշան դնելը
Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն անթույլատրելի է անվանել Լաչինի միջանցքի և այլ հաղորդակցությունների միջև հավասարության նշան դնելը։ Այս մասին նա ասել է Արցախի շրջափակմանը նվիրված օնլայն համաժողովի ժամանակ։
Միևնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնել մի շարք երկրների դիրքորոշման կապակցությամբ, որոնք ցանկանում են Լաչինի միջանցքի և այլ հաղորդակցությունների միջև հավասարության նշան դնել։
«Արցախն ադրբեջանա-ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման կարիք ունի։ Սակայն նման բանակցությունները պետք է ընթանան միջազգային ձևաչափով։ Եվ պետք է լինեն երաշխիքներ, որ Ադրբեջանի նախագահը կպահի խոսքը»,-նշել է Ղազարյանը։
Նախարարը հաստատել է, որ առաջարկվել է հանդիպել Եվլախում օգոստոսի սկզբին։
Սակայն Վագիֆ Խաչատրյանի առևանգումը հաստատել է առանց միջնորդների նման հանդիպման անհնարինությունը։ Ղարաբաղյան կողմը պարբերաբար առաջարկություններ է անում, սակայն ադրբեջանական կողմը դրանք անտեսում է։
News.am