ՌԴ ՊՆ․ Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Շուշիի շրջանում

Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ խաղաղապահները երեք երթուղով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում:

Sputnik Արմենիա