Արցախի օմբուդսմենը քննադատել է ՄԱԿ-ին պասիվ վերաբերմունքի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը քննադատել է ՄԱԿ-ին Ադրբեջանի կողմից հանրապետության շրջափակման նկատմամբ պասիվ վերաբերմունքի համար։

 

Այս մասին նա ասել է օնլայն համաժողովի ժամանակ։

Օմբուդսմենը նշել է, որ հանրապետությունում արդեն սովից մահվան դեպք է գրանցվել։

«8 ամիս մենք խոսում ենք սովի սպառնալիքի մասին, հրապարակում տվյալներ ծերերի և հղի կանանց ուշաթափությունների մասին։ Մենք գնացինք այդ քայլին, որպեսզի տեղեկացնենք իրավիճակի մասին»,-նշել է Ստեփանյանը։

Օմբուդսմենը նաև հայտնել է, որ շրջափակման սկզբից հրապարակվել է ավելի քան 15 զեկույց։

News.am