ԱՀ ՊԲ․ Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը հրաձգային զենքից կրակ է բացել Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 18- ին, ժամը 09:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։

Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

News.am