2023-08-18 14:45
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ դեսպանը Քրիստինա Քվինը Ջերմուկում է. նրան ուղեկցում է Լիլիթ Մակունցը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր՝ օգոստոսի 18–ին, այցելել է Ջերմուկ։ Այս մասին տեղեկանում ենք Ջերմուկի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Լուսանկարներից պարզ է դառնում, որ դեսպանին ուղեկցում է ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։
Այցից այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
News.am