2023-08-21 11:20
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանցիները խախտել են հրադադարը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում
Օգոստոսի 21- ին, ժամը 05:50-ից 6։30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Տեղեկությունը հայնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
Հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Օգոստոսի 17- ին էլ ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել էր հրադադարը` օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։
Sputnik Արմենիա