2023-08-21 12:27
Լրատվական գործակալություններ
Առաջին անգամ կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները
Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սյունիքի մարզպետարանից:
Սահմանված ժամանակին Զվարթնոց օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան։
Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։