Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 1 շաբաթում 8-ով ավելացել է

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 1 շաբաթում ութով ավելացել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկոման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 392-ի։ Այս շաբաթ հոսպիտալացվել է 3 քաղաքացի։ 243 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։

Վարակվածներից 275-ը երեխաներ են, 117-ը` մեծահասակներ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի դրությամբ լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել էր 384-ի։

Sputnik Արմենիա