2023-08-21 18:28
Լրատվական գործակալություններ
Էրդողան․ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը շուտով կարող է այցելել Ռուսաստան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն առաջիկայում կարող է այցելել Ռուսաստան։
«Շուտով իմ արտաքին գործերի նախարարը կարող է այցելել Ռուսաստան։ Որովհետև շատ կարևոր է, որպեսզի այդ աշխատանքը («հացահատիկի գործարքի» գծով) լինի առերես, և այդպես անհամեմատ ավելի նպատակահարմար կլինի արդյունք ստանալու տեսակետից»,- լրագրողներին ասել է Էրդողանը ինքնաթիռում, Հունգարիայից վերադառնալիս։
News.am