Իրանը ցուցադրել է անօդաչու թռչող սարքերի կառավարվող ռումբերը

Թեհրանում տեղի է ունեցել «Արման-1» և «Արման-2» կառավարվող ռումբերի շնորհանդեսը, որոնք նախատեսված են անօդաչու թռչող սարքերի վրա տեղադրելու համար, հայտնում է Fars գործակալությունը։

«2023-ի պաշտպանական տեխնիկայի ցուցահանդեսին ներկայացվել են «Արման-1» և «Արման-2» կառավարվող ռումբերը: Այս ռումբերը տեղադրված են «Մոհաջեր-10» անօդաչու թռչող սարքի վրա, որն այսօր առավոտյան ներկայացրեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ 35 կիլոգրամ քաշով «Արման-1» ռումբի հեռահարությունը 20 կիլոմետր է։ Արման-2 ռումբը, որն օգտագործում է էլեկտրական շարժիչ, կշռում է 40 կիլոգրամ, հեռահարությունը 100 կիլոմետր է։

Երկու ռումբերն էլ կարող են գործարկվել տարբեր տեսակի ռազմական անօդաչու թռչող սարքերից և օգտագործել GPS/INS (Inertial Navigation System Interfacing with Global Navigation Satellite System):

Այսօր ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հրամայել է երկրի զինված ուժերին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերին հանձնել Խորամշահր և Հաջ Քասեմ ռազմավարական հրթիռները՝ Իրանի պաշտպանության վերջին նվաճումների ցուցահանդեսի ստուգման ժամանակ, ինչպես նաև ներկայացրել է նորագույն անօդաչու թռչող սարք Mohajer-10:

Այս դրոնի վառելիքի առավելագույն տարողությունը 450 լիտր է, բեռների առավելագույն քաշը՝ 300 կիլոգրամ, իսկ առավելագույն արագությունը՝ ժամում 210 կիլոմետր։

«Մոհաջեր-10»-ն ունակ է կրելու տարբեր տեսակի զինամթերք, «Ղայեմ» և «Ալմաս» ռումբեր, հագեցած է էլեկտրոնային պատերազմի և հետախուզական համակարգերով:

Armtimes.com