2023-08-23 09:26
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ․ Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել
Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել։Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրից:
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Panorama.am