Արցախի ԱԳՆ-ն Հիքմեթ Հաջիևին պատասխանել է ԿԽՄԿ-ի հայտարարությամբ
Քանի դեռ Հիքմեթ Հաջիևը ջանք չի խնայում «ապացուցելու», որ «Լաչինի միջանցքը բաց է», միջազգային հանրությունը պատասխանում է ԿԽՄԿ-ի հայտարարությամբ այն մասին, որ «Արցախ դեղորայքի վերջին մատակարարումները կատարվել են հուլիսի 7-ին, իսկ սննդամթերքի վերջին մատակարարումը՝ հունիսի 14-ին։ Այս մասին ասվում է Արցախի ԱԳՆ-ի թվիթթերյան հայտարարության մեջ։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Politico-ին ասել է, որ «Լաչինի ճանապարհը բաց է»: Նա ասել է, որ իր կառավարությունը ցանկանում է, որ օգնությունը հասնի ոչ միայն Լաչինի ճանապարհով Հայաստանից, այլ նաև ադրբեջանական Աղդամ քաղաքով, քանի որ այն «պատմականորեն Ղարաբաղը կապում է Ադրբեջանի մայրցամաքային մասի հետ» և «ավելի քիչ ծախսատար և ավելի հարմար է»։
«Ինչո՞ւ են հայերը հրաժարվում օգտագործել Աղդամի ճանապարհը։ Նրանք չեն ձգտում վերաինտեգրման, նրանք պարզապես ձգտում են անջատողականության և մտադիր են պահպանել իրենց ապօրինի խամաճիկային ռեժիմը Ադրբեջանի տարածքում»,-ասել է նա։
News.am