Միխայիլ Միշուստինը Հայաստան կայցելի. նա մասնակցելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ գործադիրի մամուլի ծառայությունը։

Միշուստինը ՀՀ–ում կլինի օգոստոսի 24-25-ը։ Նա մասնակցելու է Եվրասիական տնտեսական մրցակցության միջկառավարական խորհրդի նիստին։

Միջոցառումը կայանալու է ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի նախագահության հովանու ներքո։ Նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցերը։

Նիստի ընթացքում որոշվելու է նաև միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում միության զարգացման ռազմավարական վեկտորները։

Sputnik Արմենիա