Ծառուկյանն այսօր հյուր է գնացել Տեր-Պետրոսյանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպլ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնում է առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

«Գագիկ Ծառուկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ` կարևորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Առաջնազրույցը մոտ 1 ժամ է տևել։ Քաղաքական գործիչներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Նրանք կարևորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը:

Մուսինյանը շեշտում է, որ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը:

Sputnik Արմենիա