Տվերի մարզում բիզնես-ջեթ է վթարի ենթարկվել. ուղևորների ցուցակում նաև Պրիգոժինի ազգանունն է

Embraer բիզնես-ինքնաթիռը վթարի է ենթարկվել Տվերի մարզում, ինքնաթիռում եղած բոլոր մարդիկ զոհվել են։ Տեղեկությունը հայտնում Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Embraer ինքնաթիռը Շերեմետևոյից ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ։ Օդանավում եղել են երեք օդաչուներ և յոթ ուղևորներ։ Նրանք բոլորը զոհվել են»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ինքնաթիռի կործանման փաստով հետաքննություն են սկսել «Ռոսավիացիա»–ում։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ուղևորների ցուցակում է «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի ազգանունն ու անունը։

Իր հերթին օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսել ինքնաթիռի կործանման փաստով։

Sputnik Արմենիա