Սի Ծինփինն անսպասելիորեն բաց է թողել ԲՐԻՔՍ-ի առանցքային միջոցառումը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն անսպասելիորեն բաց է թողել ԲՐԻՔՍ-ի առանցքային միջոցառումը Յոհանեսբուրգում խմբի գագաթնաժողովի շրջանակներում: CNN-ի հաղորդմամբ՝ նա պետք է ելույթ ունենար օգոստոսի 22-ին կայանալիք միջոցառմանը, սակայն առանց բացատրության չի ներկայացել միջոցառմանը։

Նա խմբի երկրների առաջնորդներից միակն էր, ով բացակայում էր միջոցառմանը։

«Նույնիսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով չի կարողացել անձամբ ներկա գտնվել գագաթնաժողովին ձերբակալման միջազգային օրդերի պատճառով, վիրտուալ հայտարարությամբ է հանդես եկել»,-հայտնում է հեռուստաալիքը։

Չինաստանի նախագահին հանդիպմանը փոխարինել է երկրի առևտրի նախարար Վան Վենտաոն։ Նա ընթերցել է պատրաստված հայտարարությունը, որը «համեմված էր ԱՄՆ-ի հասցեին նուրբ քողարկված հարձակումներով, որոնք դարձել են Սի Ծինփինի միջազգային ելույթների անբաժանելի մասը», նշում է CNN-ը։

News.am