2023-08-24 11:24
Լրատվական գործակալություններ
Արցախի ՊՆ․ Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Օգոստոսի 23- ի լույս 24- ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Հայկական կողմից կորուստներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»։
Panorama.am