2023-08-24 11:25
Լրատվական գործակալություններ
Երևանը հերքում է հրադադարը խախտելու մասին Բաքվի մեղադրանքները
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ նշելով, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է ՀՀ պաշտպանության տարածած հաղորդագրությունից:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: