Ալիևը հրաժարվել է ընդունել Բելգիայի ԱԳ ղեկավարին՝ նրա «հայամետ դիրքորոշման պատճառով»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ընդունել Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբին՝ նրա «հայամետ դիրքորոշման պատճառով»։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նա Հայաստան այցի ընթացքում «հանդես է եկել իրականությունից հեռու և տարածաշրջանում տիրող իրավիճակին անհամապատասխան հայամետ հայտարարություններով»։

Հիշեցնենք, որ Հաջա Լահբիբին օգոստոսի 22-ին պաշտոնական այցով Հայաստանում էր։ Նա հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ, միասին հանդես են եկել ասուլիսով։ Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբին ընդունել էր նաև Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյանը։

Տարածաշրջան իր այց շրջանակներում Բելգիայի ԱԳՆ ղեկավարն այսօր ժամանելու է Ադրբեջան։

Panorama.am