Միշուստինը ժամանել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակվելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

 

«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ կառավարության ղեկավարին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

News.am