2023-08-25 13:52
Լրատվական գործակալություններ
Երևան-Կապան այսօր նախատեսված չվերթը հետաձգվել է, պատճառը Ջերմուկի մառախլապատ եղանակն է
Երևան-Կապան այսօր նախատեսած չվերթը հետաձգվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում փոխանցեցին «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից:
Նշեցին, որ Ջերմուկում եղանակը մառախլապատ է, իսկ ինքնաթիռը ցածր է թռչում, որի պատճառով չվերթը չի իրականացվել:
«Տոմսեր գնած ուղևորների հետ կապ ենք հաստատել, համապատասխան գործողությունները կատարվում են, ցանկացած թռիչքի համար փոփոխում ենք տոմսերը կամ գումարը վերադարձնում», – ասացին ավիաընկերությունից։