Արցախից Կարմիր խաչի ուղեկցությամբ 10 բուժառու է տեղափոխվել Հայաստան
Այսօր՝ օգոստոսի 25-ին, Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարությունից նաև հավելում են, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 2-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Sputnik Արմենիա