2023-08-25 16:38
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Պրիգոժինի ինքնաթիռը կործանվել է պայթյունի հետևանքով
ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռը կործանվել է պայթյունի հետևանքով։ Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գովեստի խոսքեր է ասել այն մարդու հասցեին, ով ամենալուրջ մարտահրավեր է նետել իր 23-ամյա կառավարմանը, գրում է Associated Press-ը:
Պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ, ըստ նախնական գնահատականների, «շատ հավանական է, որ թիրախը հենց Պրիգոժինն էր»։
Պաշտոնյաները հանդես են եկել անանունության պայմանով, քանի որ լիազորված չեն եղել մեկնաբանություններ տալ։
Նրանք որևէ մանրամասներ չեն հայտնել պայթյունի պատճառների վերաբերյալ, որի հետևանքով, ինչպես ենթադրվում է, զոհվել են նաև Պրիգոժինի մի քանի տեղակալներ:
News.am