2023-08-25 16:45
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԱԳՆ. Հայաստանն Ադրբեջանին 5-րդ անգամ է փոխանցում հայկական կողմի առաջարկները
Հայաստանն Ադրբեջանին 5-րդ անգամ է փոխանցում նույն պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Նա նշեց, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցվածը ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է եղել, այլ նոր առաջարկներ՝ բանակցվող պայմանագրի տարբերակի մեջ։
Հիշեցնենք, որ նոր առաջարկներ Ադրբեջանին ուղարկելու մասին երեկ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: