Նախագահն աշխատանքից ազատել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն Արմեն Ավթանդիլյանին ազատել է ՀՀ ՊՆ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից։

Ավթանդիլյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։

Փաստաթղթի տեքստի համաձայն՝ որոշումն ընդունվել է վարչապետի առաջարկի հիման վրա։

Armenia Today