Վանիկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Վանիկ Ղազարյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Վանիկ Ղազարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,– նշված է հաղորագրության մեջ:

Sputnik Արմենիա