2023-08-28 11:48
Լրատվական գործակալություններ
Սիրիայի ՊՆ-ն հայտնել է Հալեպի օդանավակայանի վրա Իսրայելի հարձակման մասին
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Հալեպի օդանավակայանի վրա Իսրայելի հարձակման մասին, հաղորդում է SANA գործակալությունը։
Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելը հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին ժամը 04:30-ին։
Վնասվել է թռիչքուղին։
Հարձակումը տեղի է ունեցել Միջերկրական ծովի կողմից։
News.am