2023-08-28 11:49
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հայտարարության մեջ։
Երեկ էլ ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ։
Sputnik Արմենիա