Ավինյանը քարոզարշավի ժամանակ հանձնարարականներ է տալիս պաշտոնյային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանում քարոզարշավի ժամանակ հեռախոսով տրանսպորտի հետ կապված հանձնարարություններ է տալիս քաղաքապետարանի պաշտոնյաներին, ըստ էության, չարաշահելով վարչական ռեսուրսը:
Նրան փոխանցում են հեռախոսը՝ ասելով, որ զանգահարել է Վազգենը (ամենայն հավանականությամբ խոսքը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանի մասին է-խմբ»):
Ավինյանը վերցնելով հռախոսը, ասում է. «Վազգեն ջան, մենք հիմա Արարատյան զանգվածում ենք, այստեղ տրանսպորտի հարցը սուր է: «Գազելներից» ենք դրել երկու հատ և ենթադրում եմ՝ իրենց քանակի պակասությունը նաև ստեղծում է խնդիր մարդկանց համար: Մենք ունե՞նք տարբերակ, թեկուզ 30 հատը բերելուց հետո ինչ-որ բան դիտարկել:
Բայց հաշվի առ, որ ես նաև Սարի թաղում եմ մարդկանց խոստացել, որ «Պազիկը» պետք է փոխենք: Քանի՞ նոր գիծ ենք կարողանում ստեղծել:
Մեկ էլ մի տրանսպորտ Դավիթ Բեկով է պետք լինելու գնա՝ Էրեբունիից մինչև Մասիվ: Վսյո, դե ես էստեղ ժողովրդին հստակ ասում եմ, խոսքս գետնով չտաս, Վազգեն»:
News.am