2023-08-28 15:18
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքից առևանգել է Արցախից ՀՀ եկող 22-ամյա ուսանող տղայի
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, որը մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:
«Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:
Sputnik Արմենիա