Ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ-ն հերքում է զինվորների զանգվածային թունավորման մասին լուրերը

35 զինվորի թունավորման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` հերքելով ԶԼՄ–ներից մեկի տարածած լուրը։

«ՀՀ ԶՈւ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանական գերատեսչությունից շեշտում են, որ բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի: Հայաստանյան որևէ հոսպիտալում թունավորմամբ զանգվածային դիմելիություն չի արձանագրվել։

Sputnik Արմենիա