Բոբ Մենենդես․ Ադրբեջանը շարունակում է իր զզվելի պահվածքը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքում տեղի ունեցողով։

«Թվիթերում» ԱՄՆ Սենատորը, մասնավորապես, գրել է «Խորապես անհանգստացած եմ՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն ուղղված իր զզվելի պահվածքը՝ արգելելով մարդասիրական մուտքը և խաթարելով ԿԽՄԿ-ի կարևոր աշխատանքը: Սա անընդունելի է», - գրել է Մենենդեսը՝ կից տարածել նաև երեկ Լաչինի միջանցքից առևանգված երեք երիտասարդների մասին նյութը։

News.am