2023-08-29 11:46
Լրատվական գործակալություններ
Արցախի ՊԲ․ Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները, օգոստոսի 28-ին, ժամը 23։50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հերթական ապատեղեկատվությունն է:
Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։