Անդրանիկ Թևանյան․ Առևանգված Արցախ․ լուծումները Հայաստանում են (դեռ)

Արցախցի 3 երիտասարդների առևանգումն ամբողջությամբ տեղավորվում է Փաշինյան–Ալիև պրահյան համաձայնության շրջանակներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Նա նաև նշել է. «Երբ Հայաստանը ներկայացնող բանակցողն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, դրանից հետո Ալիևի բոլոր գործողություններն Արցախի ու արցախահայության դեմ դառնում են Ադրբեջանի ներքին խնդիր։

Խնդրի լուծումը դեռ գտնվում է Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը անհրաժեշտ նվազագույնն է, որ պետք է անել այս իրավիճակում։ Երևանյան ընտրությունները մենք դիտարկում ենք այս գծի մեջ։

ՀԳ Այսօր ժամը 11–ին կլինենք Քանաքեռում։ Ռուսական եկեղեցու բակից կսկսենք մեր հանդիումները քաղաքացիների հետ։

News.am