2023-08-30 09:06
Լրատվական գործակալություններ
Սենատոր Դիք Դուրբինը խոսել է Ադրբեջանի կողմից հայ ուսանողների անօրինական առևանգման մասին
ԱՄՆ Սենատի դատական հարցերով հանձնաժողովի ղեկավար Դիք Դուրբինը խոսել է Լաչինի միջանցքի անօրինական անցակետում հայ ուսանողների առևանգման մասին։
«Ադրբեջանի նախագահ Ալիևը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի այդ անմարդկային շրջափակումը, որը խոչընդոտում է պարենի և դեղորայքի մատակարարմանը և հանգեցնում է հայ ուսանողների տագնապալի ձերբակալությունների»,-գրել է սենատորը X-ի իր միկրոբլոգում։
News.am