2023-08-30 11:18
Լրատվական գործակալություններ
«Ժամանակը սպառվում է». Փարիզի քաղաքապետը լուսանկար է հրապարակել Հայաստանից
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստանում է` Արցախին շտապ օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին նա գրառում է արել X–ի իր միկրոբլոգում։
Հայտնել ենք, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օգոստոսի 30-ին Հայաստան կժամանի Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու համար։
«Ես Հայաստանում եմ Փարիզի և այլ համայնքների ներկայացուցիչների հետ։ Ինը ամիս շարունակ Արցախի 120.000 հայ, այդ թվում՝ 30.000 երեխա, մեկուսացված են, քաղցած, զրկված ամեն ինչից»,– գրել է Իդալգոն:
Նա նաև նշել է, որ այս հումանիտար աղետին բախվելով՝ իրենք ԼՂ–ին շտապ օգնություն են ցուցաբերում։
«Ժամանակը սպառվում է»,– հավելել է նա։
Sputnik Արմենիա