Իշխանյան. Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու հստակ որոշում կա
Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու և այն չօգտագործելու հստակ որոշում կա։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը։
Նրա խոսքով՝ այնտեղ կա և՛ ռուս խաղաղապահների, և՛ Արցախի ՆԳՆ ուժերի անցակետ։
«Մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը։ Արցախից Հայաստան և հակառակ ճանապարհով պետք է վերականգնվի և ապահովվի անխափան երթևեկությունը։ Այս մասին նշված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Մենք ունենք Լաչինի միջանցք հասկացությունը, և մենք չպետք է երկրորդ միջանցք ֆիքսենք»,- ասաց պաշտոնյան։
Նա պարզաբանեց, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում Արցախում քննարկումներ են եղել, որոնց արդյունքում իշխանությունները եկել են այն եզրակացության, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի շահագործումը մի շարք պատճառներով անընդունելի է։
News.am