2023-08-30 16:41
Լրատվական գործակալություններ
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին քննիչի միջնորդությունը
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին:
Համոզված եմ, որ մի օր հասնելու ենք Արմենին ազատելու որոշմանը, այնուհետև՝ արդարացմանը»,- գրել է նա:
News.am