2023-08-30 17:09
Լրատվական գործակալություններ
Արցախի ԱԺ նախագահն այցելել է Ասկերանի տանկի մոտ հավաքված քաղաքացիներին
Օգոստոսի 30-ին ԱՀ ԱԺ նախագահն այցելել է Ասկերանի տանկի մոտ հավաքված քաղաքացիներին՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար:
Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը և շրջանի ոստիկանապետ Արթուր Բաղունցը:
ԱԺ նախագահը ներկաներին ներկայացրել է քաղաքական իրավիճակը, անդրադարձել Լաչինի միջանցքի և Ադրբեջանի կողմից մարդասիրական անվան տակ վարվող քաղաքականությանը: